17 հունիսի 2021 - 14:51 AMT
ԱՄՆ-ն ՀՀ-ում իր քաղաքացիներին կոչ է արել առաջիկա 2 շաբաթը խուսափել մարդկանց կուտակումներից

ԱՄՆ դեսպանությունը ՀՀ-ում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել առաջիկա 2 շաբաթը խուսափել ներքաղաքական իրավիճակներով պայմանավորված մարդկանց կուտակումներից։ Այդ մասին ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։

«Առաջիկա 2 շաբաթվա ընթացքում խորհրդարանական ընտրությունների հետ կապված ցույցեր կամ հանրահավաքներ կարող են տեղի ունենալ Երևանում և այլ վայրերում, ամբողջ Հայաստանի տարածքում։ ԱՄՆ քաղաքացիները պետք է զգոն լինեն, խուսափեն մարդկանց կուտակումներից և ուշադիր լինել շրջապատի իրադարձությունների հանդեպ»,-ասվում է դեսպանության հայտարարության մեջ։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։