16 մարտի 2009 - 15:44 AMT
Ցեղասպանության ճանաչմանը պետք է հաջորդի նյութական փոխհատուցումը հայ ժողովրդին
«Պաշտոնական Երեւանն երբեք չի պահանջի սփյուռքից հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից: Բացի այդ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության բաղադրիչներից մեկն է: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ, հայտարարել է «Հայ դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Անկարայի հետ բանակցություններում Երեւանը պետք է հանդես գա կոշտ դիրքերից, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է նաեւ Թուրքիային»,-ընդգծել է Մանոյանը:

Ինչպես գրել է «Հայ դատի» գրասենյակի ղեկավարը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը լոկ սկիզբն է: «Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը Անկարայի կողմից ոչ թե վերջն է, այլ ճանապարհի սկիզբը: Թուրքիայի հասարակությունն, իր հերթին, պետք է ճանաչի այդ պատմական փաստը: Հայոց ցեղասպանության ճանաչմանը պետք է հաջորդի նյութական փոխհատուցումը հայ ժողովրդին»,-հայտարարել է Կիրո Մանոյանը: