20 հունիսի 2021 - 23:02 AMT
Շուռնուխում առաջատարը ՔՊ-ն է 51 ձայնով

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում խորհրդարանական արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքում առաջատարը «Քաղաքացիական պայմանագիրն» է, որի օգտին քվեարկել է 51 մարդ։

«Հայաստան» դաշինքը ստացել է 40 ձայն։

Տվյալները ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է վարչապետի պաշտոնակատարի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը։

20:00-ին փակվել են բոլոր ընտրատեղամասերը։ Ընթանում է ձայների հաշվարկը։