16 մարտի 2009 - 19:44 AMT
Մեթյու Բրայզան նոր պաշտոնի է նշանակվել
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հավանաբար, տարածաշրջան կժամանեն նախքան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպումը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան: Նա նաեւ հաղորդել է, որ իր պաշտոնը բարձրացրել են: Այժմ Բրայզան ԱՄՆ պետքարտուղարի` Կովկասի քաղաքականության հարցերով տեղակալի օգնականն է: Նրա խոսքով, ինքն ուրախ է, որ ԱՄՆ նոր վարչակազմի օրոք դիտարկելու եւ օգնելու է Հարավային Կովկասին:

Ավելի վաղ համանախագահները հայտնում էին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումը կկայանա ԵՄ «Արեւելյան գործընկերություն» գագաթաժողովին, որը տեղի է ունենալու մայիսի 7-ին Պրահայում: