16 մարտի 2009 - 20:27 AMT
Երեւանի քաղաքապետի ընտրություններ. Իշխանությունները թույլ չեն տա ընդդիմությանը կազմակերպել եւս մեկ «մարտի 1»
«Հայ Ազգային Կոնգրեսի կողմից Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրումը Երեւանի քաղաքապետի պաշտոնում նորություն չէ Հանրապետական կուսակցության համար: Ընդդիմությունը չունի այլ ծանրակշիռ թեկնածու»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀԿ նախագահի տեղակալ Ռազմիկ Զոհրաբյանը:

Նրա խոսքով, ՀՀԿ միայն մեկ վախ ունի, որ ընդդիմությունը կկրկնի իր մարտավարությունը եւ եթե ընդդիմության առաջադրած թեկնածուն չհաղթի ընտրություններին, նրանք դարձյալ դուրս կգան փողոցներ հեղափոխության եւ ապստամբության կոչերով` վկայակոչելով, որ իշխանությունները կեղծել են ընտրությունները եւ անհավասար պայմաններ են ստեղծել:

Ռազմիկ Զոհրաբյանը նշել է, որ չնայած ամենին ՀՀԿ պատրաստ է պայքարին եւ ունի հաղթելու բոլոր հնարավորությունները: Նա նաեւ ավելացրել է, որ իշխանությունները թույլ չեն տա ընդդիմությանը խախտել հասարակական կարգը եւ կազմակերպել եւս մեկ «մարտի 1»: