23 հունիսի 2021 - 13:23 AMT
ԿԽՄԿ նախագահը դրական է գնահատել ԼՂ-ում ՌԴ հետ գործակցությունը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերը, Մոսկվա կատարելիք այցին ընդառաջ, դրական է գնահատել փոխգործակցությունը ՌԴ հետ, այդ թվում` Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում:

Նա նշել է, որ ՌԴ-ն միջազգային ասպարեզում առանցքային դերակատարներից է և կարող է կարևոր մասնակցություն ունենալ ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծմանը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք տարբեր ոլորտներում ՌԴ հետ ունենք համագործակցության բարձր մակարդակ, ինչպես, օրինակ, Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի դեպքերում է։ Կարևոր է, որ միջազգային դերակատարները գործեն հումանիտար հարցերի կարգավորման հարցերում»,- հայտարարել է Մաուրերը:

Հունիսի 23-ին նախատեսված է Պետեր Մաուրերի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Մաուրերը կմասնակցի Մոսկվայի Միջազգային անվտանգության խորհրդաժողովին։