16 մարտի 2009 - 21:48 AMT
Արթուր Աբրահամի հերթական մրցակիցը կարող է դառնալ Վերնոն Ֆորրեստը
Արթուր Աբրահամի պրոմոուտեր Ուլիֆրիդ Զաուրլենդը Աբրահամի մենամարտի համար բանակցություններ է սկսել WBC վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն ամերիկացի Վերնոն Ֆորրեստի հետ: Աբրահամի պրոմոուտերը դիմել է Հարի Շոուին, որպեսզի պայմանավորվի մենամարտի համար: Եթե կողմերին հաջողվի պայմանավորվել, ապա մենամարտը կարող է կայանալ ամռանը ԱՄՆ-ում, հաղորդում է Boxingscene.com-ը:

Նշենք, որ Ֆորրեստն ու Աբրահամը փորձել են մենամարտի համար պայմանավորվել WBC եւ WBO միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Քելլի Պավլիկի հետ: Բայց ոչ մեկին չի հաջողվել: Դրա փոխարեն նրանք որոշել են մրցակցել միմյանց հետ, իսկ հաղթողը տրամաբանորեն կդառնա Պավլիկի հակառակորդը:

Այդ միջոցին Ֆորրեստն արդեն ունի ոչ գործնական պայմանավորվածություն Սերխիո Մարտինեսի հետ, որի հանդեպ նա երկու անգամ անցյալ տարի հաղթանակ է տարել: Բայց պայմանագրում կա մի պայման, որը երկու բռնցքամարտիկներին թույլ է տալիս մեկական հանդիպում անցկացնել նախքան մենամարտը: Նախնական տվյալներով, Ֆորրեստի հետ Աբրահամի 10-ռաունդանոց մենամարտը ծրագրվում է ապրիլի վերջին: Բայց եթե Աբրահամի հետ մենամարտը կայանա, ապա հավանականություն կա , որ դա կթուլացնի Ֆորրեստին նախքան Մարտինեսի հետ մենամարտը եւ վերջինիս թույլ կտա նվաճել WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը առաջին միջին քաշային կարգում: