Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Իտալիայի Ռոզետո-դելի-Աբրուցի քաղաքում կայացած Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունից կվերադառնա մեկական ոսկե և արծաթե մեդալով:
56 կգ քաշային Արթուր Բազեյանը, նոկաուտով հաղթելով իռլանդացի մրցակցին, նվաճել է ոսկե մեդալ, իսկ Համբարձում Հակոբյանը եզրափակիչում հավասար պայքարում զիջել է ռուս մրցակցին ու արժանացել արծաթե պարգևի, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Արթուր Բազեյանը ճանաչվել է Իտալիայում կայացած բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության լավագույն բռնցքամարտիկ։ Հայ մարզիկը անցկացրել է 4 մենամարտ և բոլորում համոզիչ առավելությամբ հաղթել մրցակիցներին։