16 մարտի 2009 - 22:17 AMT
Ռուսաստանի Խնայբանկի կողմից թողարկված «Ֆուտբոլի արքաները» մանրադրամը շրջանառության մեջ է դրել Հայաստանը
«Ֆուտբոլի արքաները»սերիայի մանրադրամներ հայտնվել են Ռուսաստանի Խնայբանկի Արեւմտասիբիրական մասնաճյուղում: Հավաքածուն բաղկացած է Լեհաստանի դրամահատարանի կողմից 925 հարգի արծաթից հատված երեք մանրադրամից:

Մանրադրամները շրջանառության մեջ է դրել Հայաստանի Հանրապետությունը: Յուրաքանչյուր մանրադրամի քաշը կազմում է 28,28 գրամ: Անվանական արժեքը` 100 հայկական դրամ:

Մանրադրամի դիմերեսի վրա պատկերված է սիրայի լոգոտիպը` «Ֆուտբոլի արքաները» մակագրությունը` պատվանդանի վրա դրված եւ ոճավորված թագով պսակված գահի տեսքով: Լոգոտիպը համալրում են երկու առյուծի եւ գնդակի պատկերները: Հայաստանի Հանրապետության պետական զինանշանը տեղակայված է հիմնական պատկերի տակ:

Յուրաքանչյուր մանրադրամի դարձերեսին պատկերված է երեք հայտնի ֆուտբոլիստներից մեկի` Պելեյի, Էյսեբիոյի եւ Լեւ Յաշինի դիմանկարը` մարզիկին համապատասխան երկրի` Բրազիլիայի, Պորտուգալիայի եւ ԽՍՀՄ-ի ազգային դրոշի գույներով պատկերված վառ հետագծով ոճավորված թռչող գնդակի ֆոնի վրա: Այդ մասին հաղորդում է Վսլուխ.ռու-ն: