Գրոսմայստեր Լևոն Արոնյանը պահպանել է իր դիրքը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում՝ հունիսի տվյալներով կրկին զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը։
Լավագույն 100 շախմատիստի ցանկում ՀՀ-ն ներկայացնող ևս 2 հայ շախմատիստ կա՝ Գաբրիել Սարգսյանը, որը 55-րդ հորիզոնականում է, և Հրանտ Մելքումյանը, որը 96-րդն է:
Արոնյանն այժմ մասնակցում է արագ շախմատի Goldmoney Asian Rapid մրցաշարին, որտեղ դուրս է եկել կիսաեզրափակիչ և հանդիպելու է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Մրցաշարում Արոնյանը ՀՀ-ն է ներկայացնում։
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը:
Ավելի վաղ Լևոն Արոնյանը հայտարարել է, որ որոշում է կայացրել հանդես գալու ԱՄՆ դրոշի ներքո և հեռանալու է Հայաստանից։