1 հուլիսի 2021 - 13:26 AMT
Ավանեսյան․ Փակ տարածքներում դիմակի կրումը կմնա պարտադիր

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն, անդրադառնալով երկրում կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված վիճակին, ասել է, որ դեռ վաղ է դիմակներից ընդհանրապես հրաժարվելու կանոնը ուժի մեջ դնելը:

«Դրա համար այս պահին փակ տարածքներում դիմակի կրումը կմնա պարտադիր», - ասել է Ավանեսյանը, գրում է Aysor.am-ը։

Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պատվաստումներին՝ նախարարի պաշտոնակատարն ասել է, որ գոհացուցիչ չեն այն տեմպերը, որը գրանցվում են։

«Բայց տեմպերն օրական աճ են գրանցում», - ասել է նա:

Ավանեսյանիի խոսքով՝ շատ կարևոր է, որ քաղաքացիներն ավելի ակտիվ կերպով անցնեն պատվաստումների:

«Մենք 80 հազարից ավելի պատվաստում ենք իրականացրել ու որևէ անցանկալի հետևանք չի գրանցվել, սա ապացուցում է, որ պատվաստումներն անվտանգ են», - ասել է նախարարի պաշտոնակատարը:

Ավելի վաղ հայտնի դրձավ, որ հուլիսի 1-ից Հայաստանում կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ-V» պատվաստանյութով պատվաստումները կարող են իրականացվել ինչպես ռիսկի խմբերում, այնպես էլ 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։