17 մարտի 2009 - 15:25 AMT
Amsterdam Worldwide-ը կնպաստի «Ararat» ապրանքանիշի դիրքերի ամրապնդմանը
Pernod Ricard Eastern Europe-ն ընտրել է Amsterdam Worldwide գործակալությունը Ararat («Արարատ») ապրանքանիշի դիրքերի ամրապնդման համար: Լայնածավալ քարոզարշավը կգործարկվի 2009 թվականի գարնանը: Քարոզարշավի ընթացքում այդ խմիչքը կներկայացվի որպես «ճշմարիտ համադամասերների եւ գնահատողների համար առասպելական բրենդի»:
Amsterdam Worldwide-ի հիմնադիր եւ ղեկավար Բրայան Էլիոթի կարծիքով, Ararat-ը մեծ ճանաչում է վայելում ոչ միայն իր հայրենիքում` Հայաստանում, այլեւ Խորհրդային միության նախկին հանրապետություններում, հատկապես Ռուսաստանում: Նա կարծում է, որ տվյալ պահին իրական հնարավորություն կա ավելի մեծացնելու Ռուսաստանի եւ այլ եվրոպական երկրների սպառողների հետաքրքրությունն ապրանքանիշի նկատմամբ եւ ամրապնդելու վերջինիս դիրքերը, հաղորդում է sostav.ru-ն:
Նշենք, որ Հայաստանում կոնյակի արտադրության ծավալը 2009 թվականի հունվարին 2008 թվականի համեմատությամբ կրճատվել է 34,1 տոկոսով եւ կազմել է 629,2 հազար լիտր: