5 հուլիսի 2021 - 15:43 AMT
Ադրբեջանցի զինծառայողը կրակահերթ է արձակել Հադրութի հուշահամալիրի խաչքարի վրա

Ադրբեջանցի զինծառայողը կրակահերթ է արձակել Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով այդ երկրի հսկողության տակ անցած Հադրութի հուշահամալիրի խաչքարի վրա։ Այդ մասին վկայող տեսանյութը տարածվել է համացանցում։

Տեսանելի է նաև, որ հուշարձանը պղծված է՝ այն պատված է ադրբեջանալեզու գրություններով։