8 հուլիսի 2021 - 13:33 AMT
10Web ընկերությունը $ 2 մլն-ի ներդրում է ներգրավել

Հայաստանում ստեղծված 10Web ընկերությունը $ 2 մլն-ի ներդրում է ներգրավել Sierra Ventures և AI Fund վենչուրային հիմնադրամներից:

10Web-ը զբաղվում է կայքերի հոսթինգի և կառուցման ավտոմատացմամբ:

Ներգրավված միջոցներն օգտագործվելու են ընկերության՝ WordPress ավտոմատացված պլատֆորմի զարգացման համար:

Ընկերության գործադիր տնօրեն Տիգրան Նազարյանն ասել է, որ յուրաքանչյուր տարի WordPress-ի հիման վրա ստեղծվում են տասնյակ միլիոնավոր կայքեր և միջինում մեկ կայքի գործարկումը տևում է 5 շաբաթ:

«Մեր նպատակն այդ գործընթացի հեշտացումն ու արագացումն է», - նշել է նա: