9 հուլիսի 2021 - 14:30 AMT
Ավանեսյան․ Կարանտինը ՀՀ-ում 6 ամսով կերկարաձգվի

Հայաստանում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված կարանտինը 6 ամսով կերկարաձգվի։ Այդ մասին տեղեկացրել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, գրում է Aysor.am-ը։

«Կարանտինի մասին նախագիծը շրջանառվել է, այն կառավարությունում է, և կարծում եմ՝ այսօր կկայացվի կարանտինի երկարացման որոշումը։

Միանշանակ, պետք է կարանտինը երկարացվի, որովհետև կարանտինի մասին որոշումը ստեղծում է մի գործիքակազմ, որը մեզ հնարավորություն է տալիս սահմանափակումների խիստ կամ նվազ ծավալ կիրառելու», - ասել է Ավանեսյանը։

Ավանեսյանը, անդրադառնալով այն լուրերին, թե Եվրոպայում չեն ճանաչում ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ կատարված պատվաստումների QR կոդը, ասել է, որ որոշ երկրներ արդեն ճանաչել են մեր սերտիֆիկատների ֆորմատը՝ մյուսների ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։