9 հուլիսի 2021 - 16:49 AMT
Հադրութից տարհանվել է ևս 3 աճյուն

Զոհված զինծառայողների աճյունների որոնումները հուլիսի 9-ին փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Հադրութի շրջանում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի պատասխանատու Հունան Թադևոսյանը։

Աշխատանքների ընթացքում հայտնաբերվել և Ադրբեջանի կողմից օկուպացված շրջանից տարհանվել է ևս 3 աճյուն։ Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1601 աճյուն։