17 մարտի 2009 - 19:26 AMT
Հաստատվել է 2009թ. Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի տարբերանշանը
Հայաստանի ֆուտբոլի Ֆեդերացիան հաստատել է 2009թ. Հայաստանի ֆուտբոլի 18-րդ առաջնության Բարձրագույն խմբի տարբերանշանը: Նոր տարբերանշանի վրա, ի տարբերություն անցյալ տարվա տարբերանշանի, բացակայում է հայկական դրոշը:
Նշենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի 18-րդ առաջնությունը մեկնարկում է մարտի 21-ին` «Կիլիկիա» - «Ուլիս» հանդիպմամբ: Առաջին փուլի հանդիպումները` «Շիրակ» - «Արարատ», «Գանձասար» - «Միկա», «Փյունիկ» - «Միկա», տեղի կունենան մարտի 22-ին: