17 մարտի 2009 - 20:18 AMT
Հայաստանի եւ Բելառուսի ԱԱԽ քարտուղարները քննարկել են համագործակցության խորացման հարցերը
Բելառուսի եւ Հայաստանի Ազգային անվտանգության կառույցները խորացնելու են համակողմանի համագործակցությունը: Այդ մասին մարտի 17-ին Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպմանը հայտնել է Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Ժադոբինը:
«Բելառուսը ԱՊՀ եւ ՀԱՊԿ մեջ մտնող պետությունների հետ գործընկերական հարաբերությունների զարգացման հետեւողական կողմնակիցներից մեկն է: Մենք հավանություն ենք տալիս եւ օժանդակում ցանկացած քայլեր, որոնք ուղղված են բոլոր պետական կառույցների միջեւ համագործակցության ամրապնդմանը: Եւ այսօրվա հանդիպումը Բելառուսի ու Հայաստանի ազգային անվտանգության կառույցների միջեւ համակողամնի փոխգործակցության հետագա խորացման օրինակ է»,- ասել է Յուրի Ժադոբինը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ուժային եւ իրավապաշտպան մարմինների փոխագործակցության հարցերը անվտանգության ժամանակակից մարտահրավերների եւ սպառնալիքների, միջազգային ահաբեկչության, կազմակերպված քրեականության, թմրավաճառքի, ապօրինի գաղթի եւ մարդկանց վաճառքի դեմ պայքարում:
Հաշվի առնելով այն, որ Հայաստանը ներկայումս հանդիսանում է ՀԱՊԿ նախագահը, շոշափվեցին Կազմակերպության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացման, ռազմա-քաղաքական համագործակցության խորացման, ժամանակակից մարտահարվերներին եւ սպառնալիքներին հակազդելու պոտենցիալի ամրապնդման, ՀԱՊԿ շրջանակներում ռազմական եւ ռազմա-տեխնիկական համագործակցության ամրապնդման հարցեր, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն: