17 մարտի 2009 - 20:48 AMT
Երեւանում կանանց միամսյակին նվիրված ցուցահանդես է բացվել
Երեւանի Նարեկացի Մշակույթի կենտրոնում կանանց միամսյակին նվիրված ցուցահանդես է բացվել, որը կազմակերպվել է Հայ օգնության միության կողմից:
Բացման արարողությանը դրամատուրգ, գրող եւ ռեժիսոր Ռուբեն Մարուխյանը վրդովմունք հայտնեց կանանց ստեղծագործության հանդեպ անբավարար ուշադրության վերաբերյալ եւ այն բանի համար, որ Հայաստանում չափազանց քիչ կանայք են ղեկավարող պաշտոններ զբաղեցնում: «Չէ՞ որ օգտագործելով կանացի տաղանդն ու բարությունը` Հայաստանը կկարողանար խուսափել շատ խնդիրներից»,- նշեց նա:
Քանդակագործ Վերժինե Սեմիրջյանը ցուցահանդեսին ներկայացրեց կավե սյուրռեալիստական արձանիկներ եւ բառելյեֆներ: Ցուցահանդեսին ներկայացվեցին նաեւ խեցիներից հավաքված ծաղիկների նատյուրմորտներ, Նառա Բաբայանի գոբելենները, Հովհաննես Թումանյանի զանազան հեքիաթների տիկնիկային հերոսներ` ստեղծված Նարինե Մխիթարյանի կողմից, եւ շատ այլ բաներ:
Մարտի 18-ին ցուցահանդեսի շրջանակներում Նարեկացի Մշակույթի կենտրոնում տեղի կունենա կին-ռեժիսորների կարճամետրաժ փաստագրական ֆիլմերի ցուցադրություն, որոնց թվում կներկայացվեն ռեժիսոր Վիկտորիա Փոշոտյանի «Էտյուդ» եւ «Կիսակայարան» կարճամետրաժ ֆիլմերը: