12 հուլիսի 2021 - 13:22 AMT
ՀՀ-ում Covid-19-ի դեմ 108,107 պատվաստում է արվել

Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 11-ի դրությամբ` կատարվել է 108,107 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 77,449, երկրորդ` 30,658։

AstraZeneca-ով, «Սպուտնիկ-V»-ով և CoronaVac-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել է հերթապահություն՝ ժամը 10։00-16։00-ն։

Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար։

Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են:

Հայաստանում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված կարանտինը երկարաձգվել է ևս 6 ամսով. մինչև դեկտեմբերի 20-ը: