17 մարտի 2009 - 20:57 AMT
«ԱրմՌոսգազպրոմն» իր լուման կներդնի Հայաստանում տուրիզմի զարգացման գործում
«ԱրմՌոսգազպրոմ» ՓԲԸ Տնօրենների Խորհուրդը ք.Ծաղկաձորում գտնվող «Ադիգազ» հանգստյան տան վերակառուցման եւ ընկերության աշխատակիցների համար վերականգնողական կենտրոնի ստեղծման մասին որոշում է ընդունել, հաղորդում է «ԱրմՌոսգազպրոմի» պաշտոնական կայքը:

Այդ կապակցությամբ «ԱրմՌոսգազպրոմ» ՓԲԸ-ն հանգստյան տան վերակառուցման եւ ընդլայնման ծրագիր է մշակել, որի շրջանակներում ծրագրվում է մոտ $10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար ներդնել եւ մարզա-առողջարանային հյուրանոցային համալիր կառուցել, որը կրկնօրինակը չունենա եւ համապատասխանի միջազգային չափանիշներին: Այդ ներդրումներն իրենց լուման կներմուծեն Հայաստանում տուրիզմի զարգացման գործում:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, շինարարական եւ վերակառուցման աշխատանքները կսկսվեն ընթացիկ տարվա ապրիլի սկզբին եւ կավարտվեն 2010թ. վերջին: