10 հուլիսի 2002 - 22:08 AMT
ՌԴ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՎԱՎԵՐԱՑՐԵՑ ՀԱՅ-ՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԲՆԱԿԱՆ ԱԼՄԱՍՏՆԵՐԻ ԱՌԱՔՄԱՆ ՄԱՍԻՆ
Ռուսաստանի խորհրդարանի Դաշնության Խորհուրդը այսօր վավերացրել է հայ-ռուսական միջկառավարական համաձայնագիրը Հայաստան բնական ալմաստների առաքման մասին: Համաձայնագրի վավերացմանը կողմ են քվեարկել Դաշնության Խորհրդի 135 անդամներ, դեմ` 2 խորհրդարանականներ: Համաձայնագրի գործողության ժամկետը լրանում է 2006 թ-ի դեկտեմբերի 31-ին: