14 հուլիսի 2021 - 16:02 AMT
IVI-ն արդեն անվճար է Վիվա-ՄՏՍ-ի X և Y սակագնային պլանների բաժանորդների համար

Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է հիանալի հնարավորություն իր X և Y սակագնային պլանների բաժանորդներին. այժմ IVI առցանց կինոթատրոնի ծառայությունները հասանելի են առանց ծառայության վճարի: Ծառայության ակտիվացման համար անհրաժեշտ է ուղարկել *484*30# հրահանգը:

IVI-ի միջոցով հասանելի են Disney, Marvel, Warner, Paramount և շատ այլ արտադրողների կատալոգներ, ֆիլմեր, սերիալներ, ինչպես նաև IVI-ի սեփական արտադրության պրեմիերաները: Վիվա-ՄՏՍ-ի X և Y սակագնային պլանների բաժանորդներն ունեն այդ ամենը 4K, Full HD և HD որակով ներբեռնելու հնարավորություն առանց ինտերնետ հասանելիության համար հավելյալ վճարի, ինչպես նաև 5 տարբեր սարքերով բազմազան բովանդակություն դիտելու, մանկական կոնտենտի կարգավորման, ինչպես նաև օրիգինալ լեզվով և ենթագրերով (սուբտիտրերով) դիտելու հնարավորություն:

«Սա Վիվա-ՄՏՍ-ի կողմից էքսկլյուզիվ առաջարկ է բոլոր կինոսերներին: IVI առցանց կինոթատրոնում կարելի է դիտել բազմաժանր ռեյտինգային, ցանկացած ոճի և ճաշակի, դասական և ամենաթարմ ֆիլմեր, սերիալներ, մուլտֆիլմեր և հեռուստահաղորդումներ: Այսուհետ մեր X և Y սակագնային պլանների բաժանորդներն այդ ամենից կարող են օգտվել անվճար», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ի դեպ, 2019 թվականին IVI առցանց կինոթատրոնն արժանացել է Google Play Award մրցանակին: Իսկ ֆիլմացանկը պարբերաբար համալրվում է ինչպես նոր թողարկումներով, այնպես էլ՝ դասականներով:

Առաջարկը գործում է մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը:

Մանրամասն տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է այցելել ընկերության կայք։