15 հուլիսի 2021 - 16:51 AMT
Եվրախորհրդի նախագահը ՀՀ կայցելի

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կայցելի Հայաստան: Վարչապետի պաշտնակատար Նիկոլ Փաշինյանը Միշելի գլխավորած պատվիրակության ՀՀ այցի արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման վերաբերյալ որոշում է ստորագրել։

Միշելը ՀՀ-ում կլինի հուլիսի 16-17-ին։