Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը Վաշինգտոնում ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը քննարկել է ՀՀ և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման հարցը, հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։
Ֆրանսիայի ԱԳ նախարարն աշխատանքային այցով ԱՄՆ-ում էր հուլիսի 13-14-ին։
«Ես հիշեցրեցի որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ մեր համատեղ գործողությունների մասին՝ ուղղված կայուն խաղաղության հաստատմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,-ասել է Լե Դրիանը։