18 մարտի 2009 - 16:00 AMT
ՀՀ նախագահը ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է Ղարաբաղի հիմնախնդիրը եւ Թուրքիայի հետ հարաբերությունները
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին, մեր երկրում «Հազարամյակի մարտահրավերներ» հինադրամի կողմից ծրագրերի իրականացմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաեւ հայ-թուրքական քաղաքական երկխոսությանը վերաբերող հարցեր, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: