18 մարտի 2009 - 16:44 AMT
Լեւոն Արոնյանը զիջեց առաջատարի դիրքերը «Ամբեր-2009»-ում
«Ամբեր-2009» 18-րդ շախմատային առաջնության 4-րդ փուլում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը կիսեց միավորները աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Ոչ ոքիներ են գրանցվել նաեւ «կույր» հանդիպմանը եւ «արագ» շախմատներում: Արոնյանը 4-րդ փուլից հետո զիջեց առաջատարի դիրքերը ռուս Վլադիմիր Կրամնիկին, որն իր հերթին հաղթանակ տարավ չինացի Վանն Յուեի հանդեպ եւ կես միավորով առաջ անցավ առաջատարներից` Արոնյանից եւ ռուս գրոսմայստեր Մորոզեւիչից: 3 փուլերից հետո Արոնյանը 5 միավորով կիսում է 2-3-րդ տեղերը նույն Մորոզեւիչի հետ:
Մարտի 19-ին` «Ամբեր-2009»-ի 5-րդ փուլում, Լեւոն Արոնյանն իր ուժերը կչփաի նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենի հետ:
4-րդ փուլի հանդիպումները`
«Կույր»`
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Պետեր Լեկո (Հունգարիա) - 0,5:0,5
Գատա Կամսկի (ԱՄՆ) - Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) - 0,5:0,5
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան) - 0,5:0,5
Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - 1:0
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Վան Յուե (Չինաստան) - 1:0
Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) - Սերգեյ Կարյակին (Ուկրաինա) - 1:0
«Արագ»`
Լեկո - Կարլսեն - 0,5:0,5
Իվանչուկ - Կամսկի - 0,5:0,5
Արոնյան - Անանդ - 0,5:0,5
Տոպալով - Մորոզեւիչ - 1:0
Վան Յուե - Կրամնիկ - 0:1
Կարյակին - Ռաջաբով - 0:1
Իրադրությունը 4 փուլերից հետո` Կրամնիկ - 5,5; Արոնյան, Մորոզեւիչ - 5; Կարլսեն, Ռաջաբով, Տոպալով - 4,5; Անանդ, Լեկո - 4; Կամսկի - 3,5; Իվանչուկ, Կարյակին - 3; Վան Յուե - 1,5 միավոր:
Խաղարկային օրերը` մարտի 14, 15, 16, 17, 19, 20, 21, 22, 24, 25, 26: Հանգստյան օրերը` մարտի 18 եւ 23: