Տոկիոյում մեկնարկել է Օլիմպիական խաղերի բացման արարողությունը՝ քայլերթով անցել է նաև ՀՀ մարզիկների պատվիրակությունը։ Հայաստանի դրոշակակիրներն էին լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։
Խաղերի բացումն անցնում է դատարակ տրիբունաներով՝ կորոնավիրուսի պատճառով հանդիսատեսի մասնակցությունն արգելվել է։ Ներկա է միայն 950 պաշտոնյա՝ երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։
Բացմանը ներկա է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որն աշխատանքային այցով Ճապոնիայում է։
Կորոնավիրուսով պայմանավորված որոշվել է հրաժարվել ֆան-գոտիներից, մեծ էկրաններով դիտումներից և այլ միջոցառումներից։
2020-ին Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Դրանք կմեկնարկեն 2021-ի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: