24 հուլիսի 2021 - 10:56 AMT
Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են ցուցաբերել սահմանափակ կարողություններով մարդկանց

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներն առաջին անգամ հասցեական հումանիտար օգնություն են ցուցաբերել սահմանափակ կարողություններով մարդկանց։

Հումանիտար ակցիան իրականացվել է Ստեփանակերտում, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Առաջին այցի շրջանակում ռուս խաղաղապահները մոտ 400 կգ մթերային փաթեթներ են փոխանցել ԼՂ Խուլերի միությանը։

Միության նախագահ Բելլա Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել աջակցության համար։

Մինչև հուլիսի ավարտը նախատեսվում է հասցեական օգնության ևս 2 ակցիա՝ մոտ 1200 տ մթերային փաթեթներ կհանձնվեն լսողության տարբեր աստիճանի խախտումներով հարազատներ ունեցող մոտ 100 ընտանիքի։

Ռուս խաղաղապահները տեղակայվել են Արցախում 44-օրյա պատերազմից հետո։