24 հուլիսի 2021 - 16:25 AMT
ՅՈւՆԵՍԿՕ-ի կոմիտեն հաշվետվություն է պահանջել Թուրքիայից Այա Սոֆիայի պահպանության վերաբերյալ

ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն պահանջել է Թուրքիայից հաշվետվություն ներկայացնել Ստամբուլում գտնվող Այա Սոֆիայի տաճարի պահպանության մասին, որն, ինչպես հայտնի է, Թուրքիայի իշխանությունները վերածել են մզկիթի։

Նոր հաշվետվությունը Թուրքիան պետք է ներկայացնի մինչև 2022թ․ փետրվարի 1-ը, գրում է ՌԻԱ Նովոստին «Ֆրանս Պրեսի» վրա հղումով։

Նշվում է, որ գերատեսչությունը կրկին «խորը մտահոգություն է հայտնել 2020-ին Այա Սոֆիա տաճարը մզկիթի վերածելու և դրա հետևանքների կապակցությամբ։

Սուրբ Սոֆիայի կամ Այա Սոֆիա տաճարը բյուզանդական ճարտարապետության կոթողային հուշարձան է, Բյուզանդիայի «ոսկեդարի» խորհրդանիշ։ Բյուզանդական կայսրության գլխավոր քրիստոնեական տաճարը, Կոստանդնուպոլսի պատրիարքի նստավայր։ Oսմանցի թուրքերի կողմից Բյուզանդիայի մայրաքաղաքի գրավումից հետո ծառայել է որպես մզկիթ, ներկայումս՝ թանգարան է։ Իր ներկա տեսքով կառուցվել է 532-537թթ. Հուստինիանոս I կայսեր նախաձեռնությամբ ճարտարապետներ Իսիդոր Միլեթացու և Անթիմիոս Թրալացուկողմից։

1985 թվականին տաճարը Ստամբուլի պատմական կենտրոնի այլ հուշարձանների հետ մեկտեղ ընդգրկվեց ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Շուրջ 100 տարի Սբ Սոֆիան եղել է քրիստոնյա աշխարհի ամենամեծ տաճարը՝ մինչ Հռոմի Սբ Պետրոսի տաճարի կառուցումը: