24 հուլիսի 2021 - 14:19 AMT
Բելգորոդ-Երևան ուղիղ չվերթեր կիրականացվեն

Օգոստոսից Բելգորոդ-Երևան ուղիղ ավիաչվերթեր կիրականացվեն։ Այդ մասին հայտնել է Բելգորոդի շրջանի նահանգապետի պաշտոնակատար Վյաչեսլավ Գլադկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այս տարի առաջին անգամ տարածաշրջանի պատմության մեջ չվերթեր են բացվել դեպի հանգստավայրեր Մինվոդի և Գելենջիկ։ Իսկ օգոստոսից սկսած Բելգորոդից հնարավոր ուղիղ չվերթով Երևան հասնել»,-ասել է նա։