26 հուլիսի 2021 - 11:13 AMT
ՊՆ-ն հերքում է․ ՀՀ ԶՈւ-ն Քարվաճառում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի կրակել

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական բանակի դիրքերը գնդակոծելու տեղեկությունը, որը հրապարակել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը»,-ասել են գերատեսչությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն առավոտյան ժամը 3-ից կրակ են բացել Քարվաճառում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում էր նաև, որ համարժեք պատասխան քայլեր են ձեռնարկվում։

Հուլիսի 23-ին Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով ինտենսիվ փոխհրաձգության ժամանակ հրազենային վիրավորում են ստացել ՀՀ ԶՈւ 3 զինծառայող, որից մեկի վիճակը ծայրահեղ ծանր էր։ Նրան հաջողվել է փրկել և կյանքին այժմ վտանգ չի սպառնում։

Հուլիսի 23-ին` ժամը 23:00-ի սահմանում, ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները համապատասխան գործողություններով կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը:

Ադրբեջանը սադրիչ ործողություններ է ձեռնարկում նաև Երասխու մ և հայ-ադրբեջանական սահմանի այլ հատվածներում։