26 հուլիսի 2021 - 11:23 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 112 նոր դեպք կա և 3 մահ

Հուլիսի 26-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 112 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 228,910-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 3 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4590 դեպք կա, այլ պատճառով՝ 1115։

Ապաքինվել է ևս 106 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 219,168 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 4037 -ի։

Հուլիսի 25-ին կատարվել է 5049 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,310,356 թեստ է արվել: