26 հուլիսի 2021 - 18:49 AMT
Մխիթարյան․ Մոուրինյոյի հետ որոշել ենք նոր էջ բացել

Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, անդրադառնալով «Ռոմայի» գլխավոր մարզչի պարտականությունները ստանձնած Ժոզե Մոուրինյոյի հետ հարաբերություններին, ասել է, որ կոնֆլիկտը հարթված է, գրում է Romapress-ը։

Մխիթարյանը հավելել է, որ չի ցանկանում խոսել անցյալի մասին։

«Մենք ամեն ինչ քննարկեցինք անձնական զրույցի ժամանակ և որոշել ենք նոր էջ բացել։ Մոուրինյոն հավակնոտ մարզիչ է՝ նա միշտ հաղթանակի է ձգտում։ Հուսով ենք, որ ինչ-որ հաղթանակ կունենանք նրա գլխավորությամբ՝ նրա հետ դա հնարավոր է»,- ասել է Մխիթարյանը։

Հենրիխ Մխիթարյանը երկարացրել է «Ռոմայի» հետ պայմանագիրը մինչև 2022 թվականի ամառ:

Մխիթարյանի և Մոուրինյոյի միջև կոնֆլիկտ կար, երբ նրանք աշխատում էին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»։

Photo. Getty Images