26 հուլիսի 2021 - 17:03 AMT
Էկոնոմիկայի փոխնախարարն ու նախարարի խորհրդականը կգործուղվեն Իրան

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և էկոնոմիկայի նախարարի հասարակական հիմունքներով խորհրդական Ռաֆայել Գևորգյանը կգործուղվեն Իրան։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։

Պատվիրակներն Իրանի սոցիալական ապահովության ներդրումային ընկերության ղեկավարության հետ կքննարկեն համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Գործուղումը տեղի կունենա հուլիսի 27-29-ը։