Հուլիսի 27-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 180 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 229,090-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 8 դեպք է գրանցվել, 7-ը՝ կորոնավիրուսից և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4597 դեպք կա, այլ պատճառով՝ 1116։
Ապաքինվել է ևս 112 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 219,280 է։
Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 4597-ի։
Հուլիսի 26-ին կատարվել է 4889 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,315,245 թեստ է արվել: