27 հուլիսի 2021 - 14:56 AMT
Հրդեհների թիվը Հայաստանում աճել է

Ռեկորդային շոգ եղանակով պայմանավորված՝ հրդեհների թիվը Հայաստանում աճել է. 2021-ի առաջին կիսամյակում հանրապետությունում գրանցվել է հրդեհների 5 տոկոսանոց աճ, տեղեկացնում է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

2021-ին հրդեհների գերակշռող մասը գրանցվել է խոտածածկ տարածքներում:

Նշվում է, որ ամռան ամիսներին հրդեհների առաջացմանը նպաստում են նաև բնության գրկում իրենց հանգիստն անցկացնող քաղաքացիները՝ անզգուշության հետևանքով: