27 հուլիսի 2021 - 17:32 AMT
Հուլիսի 28-ին 6-8 աստիճանով կհովանա

Հուլիսի 28-ի ցերեկն օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 2-4-ով։

Հանրապետության տարածքում hուլիսի 29-ին, 31-ին առանձին շրջաններում, 28-ին, օգոստոսի 1-ի շրջանների զգալի մասում հիմնականում կեսօրից հետո և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։

Երևանում հուլիսի 29-ին, 31-ին, օգոստոսի 1-ին՝ երեկոյան ժամերին, 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ: Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 28-29-ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին կլինի +31․․․+32 աստիճան։