28 հուլիսի 2021 - 14:35 AMT
ՀՀ-ն ընդհանուր 4 վիրավոր ունի. Գեղարքունիքում իրադրությունը կայուն է

Ճշտված տեղեկություններով՝ հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմը 4 վիրավոր ունի, հայտնում են Պաշտպանության նախարարությունից:

Ժամը 13։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։

Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերական հանգիստ է։

Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմն ունի 3 զոհ։

Ադրբեջանական կողմը հայտնել է 2 վիրավորի մասին։

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը տեղական ժամանակով ժամը 10։00-ից։