18 մարտի 2009 - 20:45 AMT
«Բանանցն» ու «Միկան» Հայաստանի գավաթի խաղարկությունում մեկնարկել են հաղթանակից
Ավարտվեցին Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության առաջին քառորդ եզրափակչի խաղերի երկրորդ զույգերը: «Բանանցն» իր դաշտում ընդունեց Երեւանի «Արարատին»: Խաղի հաշիվը բացվեց առաջին խաղակեսի 33-րդ րոպեում, որտեղ աչքի ընկավ «Բանանցի» կիսապաշտպան Սարգիս Կարապետյանը: 40-րդ րոպեում «Բանանցի» հարձակվող Արա Բալաբեկյանի ջանքերի շնորհիվ հաշվիվը կրկնպատկվեց եւ խաղն ավարտվեց այդ հաշվով` 2:0:

Երկրորդ խաղում Աշտարակի «Միկան» իր դաշտում հաղթեց Գյումրիի «Շիրակին»: Առաջին գնդակի հեղինակը 13-րդ րոպեին դարձավ իսպանացի Ուլիսես Մոնտենեգրոն: 46-րդ րոպեում Գեւորգ Հովհաննիսյանին հաջողվեց հավասարեցնել հաշիվը, սակայն երկրորդ խաղակեսի սկզբում Արա Հակոբյանը վերականգնեց հաշվի տարբերությունը, այնուհետեւ Արամ Ոսկանյանը 76-րդ րոպեում խփեց չորրորդ գոլը եւ վերջակետ դրեց այս խաղում: Վերջնական հաշիվը 3:1 ի օգուտ «Միկայի»:

Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցան Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության առաջին կիսաեզրափակիչ խաղերը, որտեղ «Փյունիկն» իր դաշտում 3:0 հաշվով հաղթեց «Կիլիկիային», իսկ «Ուլիսը» 4:1 հաշվով հաղթեց Կապանի «Գանձասարին»:

Քառորդ եզրափակիչների պատասխան հանդիպումները կանցնեն ապրիլի 7-ին ու 8-ին: