18 մարտի 2009 - 20:49 AMT
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սահմանել է Հայաստան-Էստոնիա խաղի տոմսերի գինը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սահմանել է 2010 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի եւ Էստոնիայի հավաքականների միջեւ առաջին խաղի տոմսերի գինը: Խաղը տեղի կունենա մարտի 28-ին հանրապետական մարզադաշտում: Խաղը սկսվում է Երեւանի ժամանակով ժամը 20:00-ին:
Այդ հավաքականների պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 1-ին Թալլինում:
Հարավային եւ Հյուսիսային տրիբունաները` 3000 դրամ
Արեւելյան տրիբունաները` 5000 դրամ
Արեւմտյան տրիբունաները` 7000 դրամ