29 հուլիսի 2021 - 15:44 AMT
Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակներն այցելել են Շուշի

Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակներ Մուստաֆա Շենթոփը, Ասադ Կայսարն ու Սահիբա Գաֆարովան այցելել են Շուշի։ Նրանք ծանոթանալու են քաղաքում անցկացվող «վերականգնողական» աշխատանքներին, գրում է «Sputnik Ադրբեջանը»։

Շենթոփն ու Կայսարն Ադրբեջան են ժամանել մասնակցելու Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների ղեկավարների առաջին եռակողմ հանդիպմանը, որի ավարտին ստորագրվել է այսպես կոչված Բաքվի հռչակագիրը։

Ավելի վաղ Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը Գյանջայում, անդրադառնալով իրավիճակի սրմանը ՀՀ և Ադրբեջանի սահմանին, տարածաշրջանային պատերազմով էր սպառնացել Հայաստանին։ Նա ասել է, թե «Հայաստանի կողմից Ադրբեջանի սահմանամերձ շրջանների գնդակոծումը» կարող է հանգեցնել տարածաշրջանային պատերազմի: