29 հուլիսի 2021 - 16:53 AMT
Ջրականից ևս մեկ զինծառայողի աճյուն է տարհանվել

Հուլիսի 29-ին Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ փրկարարները Ջրականի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ևս 1 հայ զինծառայողի աճյուն։

Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր՝ 1619 աճյուն:

Որոնումների առաջիկա ուղղությունների և դրանց արդյունքների մասին ծառայությունը կտրամադրի տեղեկություն: