18 մարտի 2009 - 21:16 AMT
Թուրքիան սպասում է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ԱՄՆ նախագահի որոշմանը
Թուրքիան ցանկանում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, եւ Անկարան բազմիցս Վաշինգտոնին հայտարարել է, որ երրորդ կողմի ձեռնարկած քայլերը խոչընդոտում են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսությանը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանը : «Սակայն առայժմ մենք չենք կարող ասել, թե ինչպիսին կլինի ապրիլի 24-ի վերաբերյալ Բարաք Օբամայի որոշումը եւ որ այն ոչ մի վտանգ չի ներկայացնի մեր համար», -նշել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, գրում է Todays Zaman թերթը: