30 հուլիսի 2021 - 11:43 AMT
Երկրաշարժ է եղել Շորժայից 3 կմ հյուսիս-արևելք

Հուլիսի 29-ին՝ տեղական ժամանակով ժամը 21:09-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17:09-ին), երկրաշարժ է գրանցվել Գեղարքունիքի Շորժա գյուղից 3 կմ հյուսիս-արևելք։

3.6 մագնիտուդով երկրաշարժի օջախը եղել է 10 կմ խորությամբ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սևան, Գավառ, Ճամբարակ քաղաքներում` 3 բալ և Շողակաթ գյուղում` 4 բալ, Կոտայքի Աբովյան քաղաքում` 2 բալ, ինչպես նաև Տավուշի Այգեձոր գյուղում` 2 բալ ուժգնությամբ:

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 40.52⁰ և արևելյան երկայնության 45.30⁰ աշխարհագրական կոորդինատներով: