30 հուլիսի 2021 - 12:22 AMT
«Բանդիվան Կաթի» արտադրամասի կասեցումը վերացվել է

«Բանդիվան Կաթ» ՍՊԸ-ում ստուգման ժամանակ հայտնաբերված բոլոր խախտումները վերացվել են։ ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի (պանիր) արտադրամասի կասեցումը վերացվել է:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները այցելել են «Բանդիվան Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի (պանիր) արտադրամաս (գ. Բանդիվան) և պարզել, որ ապահովվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը:

«Բանդիվան Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի (պանիր) արտադրամասի կասեցումը վերացվել է: