30 հուլիսի 2021 - 14:34 AMT
ԱԺ-ն ընդունել է սահմանին առանց թույլտվության ԱԹՍ օգտագործելը և նկարահանումներն արգելող նախագիծը

Ազգային ժողովն ընդունել է սահմանին առանց թույլտվության ԱԹՍ օգտագործելը և նկարահանումներն արգելող նախագիծը։

«Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։

Կատարված փոփոխությամբ արգելվու մ է նաև տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները, արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենք-շինությունները, տրանսպորտային միջոցները:

Օրինախախտումների համար տուգանք է սահմանվել նվազագույն աշխատավարձի հարյուրաապատիկի չափով։

Նախագծերի փաթեթը խորհրդարանում ներկայացնում էր ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը: