30 հուլիսի 2021 - 15:48 AMT
Թատերական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղն այլևս չի գործի

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի գործունեությունը դադարեցվել է։ Կառավարությունը համապատասխան որոշում է կայացրել։

Թատերական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղը ստեղծվել է 2004-ին` կառավարության որոշմամբ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատարը պետք է երկամսյա ժամկետում ապահովի մասնաճյուղի՝ օրենքով սահմանված կարգով գործունեության դադարեցման գործընթացը:

Ինստիտուտի ֆինանսական հնարավորությունները բավարար չեն մասնաճյուղի բնականոն գործունեության պայմաններն ապահովելու համար՝ նյութատեխնիկական անհրաժեշտ բազա և համապատասխան մասնագետների վարձատրություն:

Որոշվել է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Գորիսում «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղ ստեղծելու մասին» N 547-Ն որոշումը