Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Պետրոս աբեղա Ազարյանը:
Տնօրինության համար հիմք է ծառայել Պետրոս աբեղայի` եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին խնդրագիրը:
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Նորայր Ազարյան ավազանի անունով: