31 հուլիսի 2021 - 13:09 AMT
Բեզոսն այլևս աշխարհի ամենահարուստ մարդը չէ

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը կորցրել է աշխարհի ամենահարուստ մարդու կարգավիճակը։ Այդ է վկայում Forbes Real-Time վարկանիշը։

Բեզոսի կարողությունը գնահատվում է $192.4 մլրդ։ Մեկ օրում այն նվազել է 6.76%-ով կամ $13.9 մլրդ-ով։

Վարկանիշի առաջին տեղում է Louis Vuitton Moët Hennessy (LVMH) ընկերությունների սեփականատեր Բերնար Առնոն։ Ըստ Forbes-ի գնահատման՝ նրա կարողությունը $192.9 մլրդ է։

Բեզոսին հաջորդում է SpaceX-ի հիմնադիր և Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը։ Նրա կարողությունը մեկ օրում աճել է $2․2 մլրդ-ով և կազմում է $179.4, տեղեկացնում է Forbes-ը։

Բեզոսի կարողությունը նվազել է Amazon-ի բաժնետոմսերի նվազման ֆոնին։